ԿարևորՔաղաքական

Քննարկվում է ՌԴ-ի 200 մլն դոլարի վարկի մասին համաձայնագիրը

lenabadeyan
Այսօր գումարվել է Աժ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ կառավարության առաջարկով խորհրդարանը պետք է վավերացնի Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որը կնքվել է այս տարի հունիսի 26-ին Երեւանում:

Հիշեցնենք, որ 200 միլիոն դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկը նախատեսված է  ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքը ֆինանսավորման համար: Վարկն օգտագործվելու է 2015-2017 թթ. եւ տրվելու է 13 տարի ժամկետով: Ի դեպ՝ համաձայնագիրն ունի հավելավածներ, դրանցից առաջին հավելվածը՝ գաղտնի է, որին պատգամավորները հնարավորություն ստացել են ծանոթանալ: Թե ինչով է պայմանավորված վարկի վավերացման հրատապությունը ՊՆ տեղակալ Արա Նազարյանը բացատրել է հետեւյալ կերպ.

«Վարկը տրամադրվում է տասներեք տարի ժամկետով, որից երեք տարիներն արտոնյալ են, եւ վարկը տրամադրվում է երեք տոկոս տոկոսադրույքով: Բացի այդ, համաձայնագրում հստակ նշված է վարկի օգտագործման, դրա ժամկետների եւ վերադարձելիության հետ կապված դրույթներ: Կան որոշակի ռիսկեր՝ կապված գնային փոփոխությունների հետ»:

Սեպտեմբերին ռազմամթերքների գները կարող են բարձրանալ եւ այս առումով խնդիրներ կարող են առաջանալ: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ Նազարյանն առաջարկեց վավերացնել համաձայնագիրը:

Որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե ռուսական 200 միլիոն դոլարանոց վարկից Կառավարությունը նախատեսել է փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Այս վարկածի կողմնակիցները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ համաձայնագիրը Երեւանում կնքվել է հենց այն ժամանակ, երբ մեծ թափ էին ստացել հասարակական ընդվզումն ու բողոքի ակցիաները:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին հասանելիք գումարից որեւէ լումա չեն պատրաստվում տալ այլ խնդրիների լուծման:

«Որեւիցե լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, բացի այդ, համաձայնագրի առաջին հոդվածով էլ սահմանված է, որ այդ վարկը ՌԴ կառավարությունը հատկացնում է ռազմական արտադրության մատակարարումների համար, այսինքն միայն կարող է ձեռք բերվել ռազմական նշանակության արտադրանք, այն նպատակի համար, որը նշվեց, եղեք համոզված, որ դա այդպես չէ, եւ բացի այդ, առկա մարտահրավերները մեզ նման հնարավորություն չեն կարող տալ այլ ծախսեր կատարելու համար»,- ասաց Նազարյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button