Տնտեսական

Քննարկվել են տնտեսության առջև ծառացած մարտահրավերները. վարչապետն ամփոփել է «Տնտեսական օրակարգ»-ը

hasmikdilanyan
Անդրադարձ հունիսի երեսունին կառավարության ընդունելությունների տանն անցկավված «Տնտեսական օրակարգ» խորագիրը կրող համաժողովին՝ կառավարության նիստի սկզբում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով համաժողովի աշխատանքները, նշել է, որ ակադեմիական աշխարհի, գործարար ոլորտի ներկայացուցիչների ու հասարական կազմակերպությունների հետ համակողմանիորեն քննարկել են տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համաժողովի ընթացքում հնչել են թե՛ զգացունքային ելույթնռեր, թե՛ առողջ քննադատություն և թե՛ կոնկրետ առաջարկներ:

Վարչապետը այսօր մեկ անգամ ևս կրկնել է համաժողովի ժամանակ հնչեցրած իր ուղերձը.

«Մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերին, ու աշխատանքի: Համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա, կարծում եմ այժմ հարկ է այդ քննարկումներն անել ֆորմատով, ավելի կարճ, ավելի ուղորդված ու ավելի մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, ավելի ծորը մասնագիտական, ճյուղային: Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կազմակերպել նման քննարկումներ, նաև էկոնոմիկայի նախարարությանը աջակցել այս քննարկումներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button