Միջազգային

Վրաստանի նախագահը կանգնեցրել է ավտոշարասյունը՝ տեսնելով ընկած կնոջը

Վրաստանի նախագահի այսօրվա քայլը լայն արձագանք է գտել սոցիալական կայքերի վրացի օգտատերերի շրջանում:

Գեորգի Մարգվելաշվիլիի ավտոշարասյան կողքին, երբ այն սլանում էր  Թբիլիսիի փողոցներից մեկով,  սայթաքել և ընկել է տարեց մի կին։ Շարասյունը կանգ է առել, նախագահը դուրս է եկել մեքենայից, օգնել տիկնոջը, նստեցրել տաքսի, վճարել և հետո միայն շարունակել ճանապարհը։

Ականատեսները տեղի ունեցածի տեսագրություններն են զետեղել համացացնում: Տեղի ունեցածն արժանացել է վրացի  օգտատերերի հավանությանը։ Շատերը գրել են, որ հպարտանում են իրենց նախագահով։

Ցուցադրել ավելի
Back to top button