Սպորտ

Վերջին մենամարտը մեր միջեւ. Արթուր Աբրահամը՝ Ռոբերտ Շտիգլիցին

Հուլիսի 18-ին գերմանական Հալլե քաղաքում կկայանա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը:

Արթուր Աբրահամը, խոսելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ առաջիկա մենամարտի մասին, ասել է. «Երկու անգամ հաղթել եմ Շտիգլիցին, իսկ մեկ անգամ էլ պարտվել եմ վնասվածքի պատճառով։ Երաշխավորում եմ, որ այս մենամարտը վերջինը կլինի մեր միջեւ։ Ռոբերտը շատ հարվածներ է կատարում, սակայն դրանք մահացու չեն։ Չեմ երաշխավորի, որ կհաղթեմ նոկաուտով, սակայն երկրպագուների մոտ չեմ թողնի կասկած, թե ով է ավելի լավ բռնցքամարտիկ»:

Ցուցադրել ավելի
Back to top button