Հասարակություն

Սեւանի բուժկենտրոնը նոր մասնաշենք կունենա

hasmikdilanyan
Տնտեսական, բնապահպանական, սոցիալական ու առողջապահական հարցեր ու ոչ միայն: կառաավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են եղել  շուրջ երեք տասնյակ հարցեր:  Նաիրիտ գործարանի  բաժնետոմսերը և անշարժ գույքը գրավից կազատվի: Համապատասխան նածագիծը հաստատվել է այսօր:Բնական միջավայրի, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, կենսոլորտի բնական վիճակի հավասարակշռության պահպանության նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկինում ընդունած որոշումների մեջ, ճշգրտելով և հստակեցնելով «Զանգեզուր» պետական արգելավայրի և «Արևիկ» ազգային պարկի սահմանները: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը:  Արփիի և Կեչուտի ջրամբարները կառուցվել են բնապահպանական և ոռոգման նպատակով, ունեն տնտեսական և էկոլոգիական նշանակություն: Ոռոգման սեզոնին հաճախ առաջնային է դառնում տնտեսական գործոնը, ուստի գործադիրը հաստատված որոշմամբ  վերահսկելի է դարձնում ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների պահպանության ապահովումը, Սևանա և Արփի լճերի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը:

 

Նաիրիտի բաժնետոմսերը կվերառնանա  Հայաստանի կառավարությանը: Այս մասին դեռ մի քանի ամիս առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր էներգետիկայի ու բնական պօաշարների նախարար Երվանդ զախարյանը: Նա նաև տեղեկացրել էր, որ Միջպետական բանկի հետ բանակցություններ են ընթանում: Դրանք արդեն ավարտվել են, ավելին, բաժնետոմսերի վերադարձի մասին նախագիծը հաստատվեց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ:  Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ վարկային գումարները կազմում են 110 մլն դոլար, գրավադրված է  ամբողջ անշարժ  գույքը, ընդհանուր պայմանագիրն այսօր քննարկման փուլում է, այն կավարտվի  այս ամիս:

Բյուջեում նախատեսվող հերթական վերաբաշխումների նպատակն ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, այս տարվա ըթնացքում արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկման գծով ՀՀ կառավարության պարտավորությունները ամբողջությամբ ու պատշաճ կատարելու համար է: ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ, կավելանան նաև պահուստային գումարները

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջարկեց առևտրային բանկերին կառավարության կողմից  տրամադրված գումաների  ժամկետները 2019թ երկարաձգել մինչև 2026թ: Գումարը  37 մլրդ դրամ է:  Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել նախատեսված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գործընթացը, տարեկան կվերաֆինանսավովի  առավել մեծ ծավալով գյուղատնտեսական վարկեր:

ՀՀ մարզերում առանջահերթ լուծման ու հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդից  այսօր  ՀՀ մարզերին տրամադրվեց 4  միլիարդ 395 մլն դրամ: Կառավարությունում ծրագիրը կարևորում են, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծում է առաջնահերթ լուծում պահանջող հարցերից մեկն ու հանձնարարական տալիս ՏԿ և ԱԻՆ ու ԱՆ նախարարներին:

«Մեր սուղ հնարավորություններից ու պահուստային ֆոնդից այս 4 մլրդ 395 մլն մենք հատկացնում ենք համայնքներում հրատապ ծրագրերի իրականացման համար: Պարոն Երիցյան ձեզ հանձնարարում եմ առողջապահության նախարարի  հետ հետամուտ լինեք  մանկապարտեզներում, որ ունենք սանիտարական վատ վիճակներ, նույնպես ֆինանսական միջոցներ ուղորդել և այդ խնդիրներին լուծումներ տալ»:

Հայաստանում  նախկինում գործող սողանքային աղետի կառավարման հայեցակարգին   միացավ  նաև  Սողանքների տեղամասերի գույքագրման և մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցը,որը  հնարավորություն կստեղծի ունենալ միասնական տեղեկատվական բազա և ստանդարտացված մոտեցումներ:  Վերջին տարիներին բնապահպանների քննադատության թիրախում հայտնված հանքարդյունաբերության ոլորտը շատ շուտով կկարգավորվի  Ընդերքօգտագործման մասին ն օրենսգքրում առաջարկվող լրացումներով ու փոփոխություններով,որի նախագիծն էլ այսօր հաստատվեց: Ընդերքի շահագործման վերաբերյալ բնապահպանության նախարարությունը տարին երկու անգամ հաշվետվություն կներկայացնի կառավարության վերահսկողական ծառայությանը: Սա վարչապետի հանձնարարականն է :

Սինչև 2019թ ՀԲ վարկային միջոցների հաշվին սևանցիները առողջապահական նոր կենտրոն կունենան:  Կառավարության որոշմամբ, նախ այսօր  «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» ընկերությունները միաձուլման ձևով  վերակազմակերպվել են՝ ստեղծելով  «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի պարզաբանմամբ,  միաձուլումը  պարզաբանել է Սևան քաղաքի  առողջապահական համակարգը արդիականացնելու և բուժծառայությունների մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ոլորտի պատասխանատուի խոսքով, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերն  այժմ տեղակայված են բնակչության համար դժվարահասանելի վայրում՝ մայրուղու հարևանությամբ, ուստի  հիվանդանոցային նոր մասնաշենք  կառուցել, որը կունենա 32 մահճակալ, ախտորոշիչ և բուժական ժամանակակից ծառայություններով: Ազատվող տարածքները կհանձնվեն Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՓԲԸ-ին՝ ընկերության աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

2015 թվականի օգոստոսի 2-13-ը ՀՀ-ում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի ժամանակ Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը  կհոգա Հայաստանի կառավարությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  քայլը կարևոր է համարում: Նրա հանձնարարականով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ կազմակերպչական աշխատանքները ընթանում են համապատասխան ծրագրով:

Ցուցադրել ավելի
Back to top button