ԿարևորՀասարակություն
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց ջրցան մեքենան


Այսօր Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը հեռացրել է ջրցան մեքենան եւ զրահամեքենան:
Լրագրողների եւ ցուցարարների հարցրին, թե ինչո՞ւ են որոշել հեռացնել մեքենաները, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է. «Ոստիկանությունն այս պահին այդպես է նպատակահարմար համարում»:
Հիշեցնենք, որ արդեն 10-րդ օրն է փակ է Բաղրամյան պողոտան: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները շարունակում են նստացույցը: