Միջազգային

Շտայնմայեր. Ուկրաինական ճգնաժամն արթնացնում է սառը պատերազմի վտանգավոր ռեֆլեքսները

«Այն իրավիճակում, երբ ուկրաինական ճգնաժամն արթնացնում է սառը պատերազմի վտանգավոր ռեֆլեքսները, սկզբունքային կարեւորության հարց եմ համարում սպառազինությունների վերահսկողության ռեժիմի ամրապնդումը»,- այսօր ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ներկայացնելով ԵԱՀԿ- ում Գերմանիայի 2016- ի նախագահության առաջնահերթությունները։

«Վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները, ռազմական բնագավառում պարբերական կապերը, ինչպես նաեւ զինվորական եւ քաղաքական մասնագետների փոխանակումը նման միջոցառումների նշանակալի բաղադրիչ են։ Իսկ ինչ վերաբերում է այս թեմայով երկխոսությանը, ապա այդ երկխոսությունը ԵԱՀԿ- ում անթույլատրելի է դադարեցնել»,- ասել է նա։

Հիշեցում. այժմ ԵԱՀԿ նախագահը Սերբիան է, 2016- ին նախագահությունը կանցնի Գերմանիային, 2017- ին՝ Ավստրիային։

Ցուցադրել ավելի
Back to top button