Հասարակություն

ՄԻ պաշտպանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին

hasmikdilanyan
Հունիսի 23-ի վաղ առավոտյան  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին Մարդու  իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը շուտով կհրապարակվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է  օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ սպասում է ոստիկանության սպառիչ ու բավարար պատասխանին: Մինչև երկուշաբթի, եթե չստացվի այն, մարդու իրավունքների պաշտպանի որոշումը կլինի առանց ոստիկանության պատասխանի:

«Օրենքի պահանջն է ողջամտության ժամկետում սպասել պետական մարմնի դիրքորոշմանը»,- պարզաբանել է օմբուդսմենը: Կարեն Անդրեասյանը ոստիկանապետի պահվածքի վերաբերյալ հրաժարվել է  գնահատականներ հնչեցնելուց՝ «անհատական գնահատականներ չեմ տալիս» հիմնավորմամբ:  Մինչ այժմ  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից Անդրեասյանն  ամենամտահոգիչը համարում է հենց հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպերը: Հիշեցնենք,  հունիսի 23-ի լուսաբացին  ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ  բողոքի ակցիան ցրել էր  հատուկ միջոցներով ու ջրցան մեքենաներով:

Այս օրերին էլ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հերթապահում են Բաղրամյան պողոտայում, դիտարկումներ են կատարում, իսկ թե ինչ են նրանք արձարանգրել, Մարդու  իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է ներկայացնում.

«Այսօր ցուցարարներից ստացվող բողոքները հիմնականում երկու խմբի են բաժանվում: Կան սադրիչներ, որոնց աշխատանքը, ցավո սրտի, կարող են ստվերել թե ցուցարարների, թե ոստիկանության այսքան համբերատար ճանապարհը, որ իրենք անցել են: Իմ հորդորն այս պահին կլինի, որպեսզի ոստիկանությունը հնարավորինս զգույշ և հնարավորինս ուշադիր լինի հենց այդ սադրիչների նկատմամբ: Այս պահին մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը գործում է հանդուրժողականության մթնոլորտում, պարբերաբար զգուշացնում է , հայտնում իր պատկերացումենրը խաղաղ հավաքի ժամնանակագրության վերաբերյալ, ներկայացնում է նաև իր օրենսդրական պատկերացումները: Ցանկացած աննշան սպառնալիքի դեպքում իմ ներկայացուցիչները հայտնվում են տեղում, որպեզի նվազագույնը ֆիքսեն, թե ինչ է  այնտեղ կատարվում, և կտանք մեր իրավական գնահատականը»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button