Հասարակություն

Միասնական քննություններում առավել բարձր են արդյունքները օտար լեզուներից, առավել ցածր՝ ռուսերենից

Բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին հայտ է ներկայացրել 11803 դիմորդ՝ նախորդ տարվա ցուցանիշից 500-ով պակաս, այսօր հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը է հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ։ Նա նշել է, որ նշված թվի մեջ ներառված չեն արվեստի բուհերի դիմորդները, ովքեր հանձնում են ներբուհական քննություններ, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջպետական բուհերի ստացած հայտերի տվյալները:

Դիմում հայտերի մեկ երրորդը ներկայացվել է մայրաքաղաքից, մնացածը՝ մարզերից և Արցախից:  Ըստ առարկաների՝ դիմորդներն առավել թվով քննություններ են հանձնել հայոց լեզվից, մաթեմատիկայից ու անգլերեն լեզվից: Այս տարի պարսկերեն և իսպաներեն լեզուներով քննության հանձնաժողովներ չեն ձևավորվել:

Քննություններին չեն ներկայացել ընդհանուր դիմորդների 9 տոկոսը: Առողջական դրդապատճառներով քննությունն ընդհատել են 64 դիմորդներ, ովքեր, կարգի համաձայն, հնարավորություն կստանան նույն քննությունը հանձնել լրացուցիչ փուլի ժամանակ: Քննություններից հեռացվել է 6 դիմորդ:
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեցել են շուրջ 50 դիմորդ: Որպես օրինաչափություն առավել առավել բարձր են գնահատականները  օտար՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից: Առավել թվով անբավարար ստացել են ռուսաց լեզվից՝ շուրջ 25 տոկոս, որին հաջորդում են կենսաբանությունն ու ֆիզիկան՝ մոտ 20 տոկոս:

ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է նաև, որ ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 900 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 120-ով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button