Միջազգային

Հայտնի է դարձել Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման պատճառը

Ինդենեզիայում հունիսի 30-ին Հերկուլես C 130 ռազմական ինքնաթիռի վթարի պատճառներից է  դարձել  35 մետրանող ռադիոհաղորդիչը, որին օդանավը դիպել է օդ բարձրանալիս, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ այսօր հայտնել է այդ երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետը: Պաշտոնյան նաև հաստատել ավելի վաղ հաղորդված տեղեկությունը շարժիչի հետ կապված խնդիրների մասին: Հիշեցնենք, ողբերգությունը տեղի էր ունեցել Սումատրա կղզու հյուսիսում գտնվող Մեդան քաղաքում: Հերկուլեսը օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել էր հյուրանոցի բրա: Վերջին տվյալներով, ողբերգությունը խլել է 141 մարդու կյանք:

 

Ցուցադրել ավելի
Back to top button