Քաղաքական

Հայաստանը ցանկանում է «Իսկանդեր Մ» ձեռք բերել. բանակցություններն ընթացքի մեջ են

Ռուսաստանը բանակցություններ է վարում Հայաստանին «Իսկանդեր- Մ» օպերատիվ- տակտիկական հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ, սակայն պայմանագիրը դեռ չի ստորագրվել, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտի իր աղբյուրը։

«Պայմանագիրը դեռ չի ստորագրվել, բանակցություններն ընթանում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա ընդգծել է, որ «նման պայմանագրերի ողջ տեղեկատվությունը գաղտնիք է»։

Ավելի վաղ Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոն, որ «Իսկանդերի» արտադրողն է, հայտարարել էր, թե մինչեւ 2016 թ, այս համակարգերը չեն արտահանվի։ Սակայն դրանք ընդգրկված են այն արտադրանքների ցանկ, որոնք կարող են վաճառվել արտասահման։ Մասնավորապես՝ անցած տարի հաղորդվել էր, որ «Իսկանդերի» նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերում Ղազախստանը, իսկ անցած ամիս մերձմոսկովյան «Բանակ 2015» համաժողովի շրջանակում Սաուդյան Արաբիայի պատվիրակությունն էր բանակցություն վարում այս համակարգերը ձեռք բերելու համար, հայտնում է ՏԱՍՍ- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button