Հասարակություն

Հայաստանը՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

annanazaryan

Հայաստանը հաջողություն է գրանցել աստղագիտության բնագավառում` Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվելով տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ինչը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը ողջ աշխարհում։

Միջազգային աստղագիտական միության կողմից Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ինչը մեր երկրի համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Ավելին՝ այն բացի գիտական ձեռքբերումից, նաև քաղաքական հաջողություն է  համարում «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար Արեգ Միքայելյանը:

Նման ճանաչման էր ձգտում նաև Ադրբեջանը և Հայաստանի հռչակումն իբրև տարածաշրջանային աստղագիտական կենտրոն  հնարավորություն կստեղծի գիտաժողովներն ու աշխատանքային քննարկումները Հայաստանում կազմակերպելու համար: Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն լինելը Հայաստանին հնաարվորություն կտա մեր շուրջը համախմբել աշխարհի տարբեր երկրների։ «Ռուսաստան- Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին նման հանդիպումները օգտակար են ընդհանուր հարցեր քննարկելու համար»,- ասում է Միքայելյանը։

Նա տեղեկացրեց, որ Թուրքիայից են անգամ գալիս Հայաստան, համագործակցության եզրեր փորձում գտնել, ինչը հպարտանալու առիթ է:  Իբրև տարածաշրջանային աստղագիտական կենտրոն Հայաստանի կողմից առաջիկայում բժշկության, աստղագիտության և կենսաբանության համատեղ աշխատանքային կենտրոններ ստեղծելու հարց կբարձրացվի, ինչն անկասկած օգտակար ու արդյունավետ կլինի: Եթե բուժումն իրականացվի  լուսնային փուլերին հետևելու  միջոցով՝ արդյունքն անկասկած գոհացնող կլինի: «Լիալուսնի ժամանակ մարդիկ վատ են զգում»,- ասվածը բացատրում է «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի ղեկավարը։

Այս կապն իհարկե լավ ուսումնասիրված չէ Հայաստանում, սակայն արտերկրում  կան կենտրոններ,  ուր համագործակցում են աստղաբանները,բժիշկներն ու կենսաբանները: Հայաստանում, սակայն, բժիշկը չի էլ նայում լուսնի օրերին, կամ արեգակին իր բուժումն իրականացնելիս։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button