ՀասարակությունՑեղասպանություն 100

Ծիծեռնակաբերդում գաղթականներին օգնած բուժաշխատողներին նվիրված ծառուղի կբացվի

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն Հայաստանի 4-րդ բժշկական միջազգային համագումարի պատվիրակության անդամները, որտեղ կբացվի Մեծ Եղեռնի տարիներին հայ գաղթականներին օգնություն ցուցաբերած բուժաշխատողների և միսիոներների հիշատակին նվիրված ճեմուղի, ինչպես նաև կտնկվի եղևնի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Պատվիրակները կայցելեն նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բժշկական սրահ:
Միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button