Քաղաքական

ԼՂՀ նախագահի Լոնդոն այցը հարուցել է Բաքվի զայրույթը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն այցելելու ծրագիրը հարուցել է Բաքվի զայրույթը։ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է այս երկրի ԱԳՆ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը։

Ըստ AFP- ի՝ հաջորդ չորեքշաբթի Բակո Սահակյանը ելույթ կունենա Chatham House վերլուծական կենտրոնում՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության եւ հարաբերությունների մասին իր տեսակետերը։

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ իրենք անմասն են այդ այցից, այն կրում է մասնավոր բնույթ։

Ցուցադրել ավելի
Back to top button