Հասարակություն

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը նախազգուշացել է, որ առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում մինչև հուլիսի 3-ը սպասվում է մինչև 39 աստիճան տաքություն, որը կստեղծի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, իսկ հուլիսի 3-ից 5-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը մայրքաղաքում +37…+39 աստիճան տաքություն կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button