ԿարևորՀասարակություն

Անընդունելի է սեփական բացթողումները շտկելու փոխարեն՝ արդարացման պատճառ փնտրելու փորձը. ՀԾԿՀ պատասխանը՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ»-ի ղեկավարին

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ,-տեղեկացնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:

«Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»:

Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են:

Ցուցադրել ավելի
Back to top button