Հասարակություն

Ազգային երգ ու պար՝ ևս 100 դպրոցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից “Ազգային երգ ու պար” առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում  ներդնելու վերաբերյալ: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է  յուրաքանչյուր մարզից 5-ական և  Երևանից 50 դպրոց:

Նշենք, որ “Ազգային երգ ու պար” առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական  տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝  սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:

Հիշեցնենք, որ “Ազգային երգ ու պար” առարկայի  տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ,   ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և   խանդավառությամբ  է ընդունվել դպրոցների կողմից: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝  “Ազգային երգ ու պար” առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով  դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել:

Ցուցադրել ավելի
Back to top button