Սպորտ

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը 10-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նահանջել է երկու տեղով և այժմ 10-րդն է: Շախմատիստների նոր վարկանիշների վրա ազդեցություն է թողել Ստավանգերում կայացած սուպերմրցաշարը:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստի կոչումը շարունակում է պահպանել Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում Վիշվանաթան Անանդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վեսելին Թոփալովը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին նահանջել է և այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Արոնյանի պաշտոնական ԷԼՕ-ն 2 765 է, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից սկսած:

 

Գաբրիել Սարգսյանը 66-րդ տեղում է (2 673), իսկ Սերգեյ Մովսեսյանը 96-րդն է (2 653):

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն 2853
2. Վիշվանաթան Անանդ 2816
3. Վեսելին Թոփալով 2816
4. Հիկարու Նակամուրա 2814
5. Ֆաբիանո Կարուանա 2797
6. Անիշ Գիրի 2791
7. Վլադիմիր Կրամնիկ 2783
8. Ուեսլի Սո 2780
9. Ալեքսանդր Գրիշչուկ 2771
10. Լևոն Արոնյան 2765

Ցուցադրել ավելի
Back to top button