ՄշակույթՑեղասպանություն 100

«Պատասխան 100 տարի անց». ամփոփվեցին արդյունքները

alisagevorgyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝  ՀՀ մշակույթի նախարարությունը  և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ  իրականացվող  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի  թանգարանի «Պատասխան 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը  մոտենում է եզրագծին:  Անդրադառնալով  1894-1923 թթ.  գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող  անպատասխան նամակներին ու այլ  վկայություններին՝ մինչև  2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում իրականացվել են  2 ենթածրագրեր: Ներկայում  ընթանում են «Պատասխան 100 տարի անց» պատկերագրքում  ներառվելիք  նյութերի ամփոփման, խմբագրման , թարգմանության և  ձևավորման աշխատանքներ։

Փետրվարի 27-ին  Ե. Չարենցի  անվան  գրականության  և  արվեստի  թանգարանում ամփոփվեցին «Պատասխան 100 տարի անց» խորագրով համալիր ծրագրի շրջանակում իրականացվող  Հայոց  ցեղասպանության  վավերագրերի  թեմաներով  գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի` բոլոր  փուլերը հաղթահարած աշխատանքների ընտրության արդյունքները:

Ժյուրիի 21 անդամների կողմից ընտված  15 լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում: Իսկ մինչ այդ աշխատանքները ցուցադրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության շրջանակներում:

Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանն այսօր ողջունեց երիտասարդների մուտքը և վստահեցրեց, որ նրանց ներկայությունը ազգային պատկերասրահում այսուհետ ավանադույթ կդառնա։ «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան  Արմեն Գասպարյանի խոսքով՝ բոլոր աշխատանքների ընտրությունը կատարվել է ըստ գեղարվեստական արժանիքների:

Նրա ձևակերպմամբ՝ ողջ խորհրդահայ արվեստը կարելի է համարել որպես պատասխան ցեղասպանությունից հետո: Որքան էլ թշնամին փորձեց մեզ ոչնչացնել, մենք կարողացանք արժանապատիվ կերպով հանդես գալ ողջ աշխարհի առաջ:

Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն  Անուշ Հակոբյանն էլ կարևորում է այն փաստը, որ ցուցադրությունում ներկայացված է մասնավորապես անկախության սերնդի արձագանքը ցեղասպանությանը։

Վիվա Սել ՄՏՍ-ի օժանդակությամբ «Անցյալը ներկայում» մրցույթում հաղթած երիտասարդ ստեղծագործողները հունիսի սկզին իրականացրեցին եռօրյա ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան: Ուխտագնացության մասին նկարահանվել է ֆիլմ, որի պրեմիերան  կկայանա  պատկերագրքի շնորհանդեսի հետ միաժամանակ:  Նախատեսվում է նաև ֆոտոշարքերի և  Արևմտյան Հայաստանում կատարած  որոշ ճեպանկարների ցուցադրություն:

Ցուցադրել ավելի
Back to top button