Քաղաքական

ՄԽ համանախագահները ջանում են կազմակերպել Սարգսյան- Ալիեւ հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքին, ընդգծել է, որ որ հակամարտող կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն և պահանջներ առաջադրեն, քանի որ դա բխում է բոլորի շահերից :

Ֆրանսիայի դեպանը նշել է, որ Փարիզը բոլոր ջանքերը գործադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նա հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի՝ անցյալ տարվա սեպտեմբերին և այս տարվա ապրիլին տարածաշրջան կատարած այցերը, որոնց ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը:

Նրա խոսքով՝  հարցը քննարկվել է նաև Ռուսաստանի նախագահի՝ Եվրոպական խաղերի բացման արարողությանը Բաքու կատարած այցի ժամանակ, քննարկումները շարունակվել են նաև ռուսաստանցի համանախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: «Մինսկի խումբը ջանում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու հասնել խաղաղ կարգավորման»,- ասել է դեսպանը:

Մոնիեի խոսքով՝ Փարիզը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և մտադիր է խորացնել համագործակցությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button