Միջազգային

Հունաստանը պաշտոնապես զրկվեց ԱՄՀ ֆինանսական աջակցությունից

Հունաստանը, չվճարելով ԱՄՀ պարտքը, դեֆոլտի առաջ է կանգնել, գրում է Gazeta.ru-ն: Հունաստանը պաշտոնապես զրկվել է ԱՄՀ ֆինանսական աջակցության ծրագրից։ Ծրագրի գործողության ժամկետը լրացել է։ Հունաստանը դարձել է առաջին զարգացած երկիրը, որը չի կարողացել կատարել ԱՄՀ վարկի վճարումը: Ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի շրջանակում չօգտագործված միջոցները՝ 7.2 մլրդ եվրոյի չափով, անհասանելի են դարձել Հունաստանի համար։

Հունաստանի համար անհասանելի է դարձել նաև 10.9 մլրդ եվրոյի չափով բանկերի վերակապիտալացման վրա ծախսերի փակման ծրագիրը։ Ավելի վաղ Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտարարել էր, որ Հունաստանին դեֆոլտ է սպառնում, եթե իշխանությունները հունիսի 30-ին ԱՄՀ-ին չվճարեն վարկի հերթական տրանշը։

Ցուցադրել ավելի
Back to top button