Հասարակություն

Կարմիր խաչն Արցախում այցելեց ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այցելությունը կայացել է հունիսի 24-ին։

Կազակերպության ադրբեջանական ներկայացուցչության  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ ադրբեջանցիներին հնարավորություն է ընձեռվել տեղեկատվություն փոխանակել հարազատների հետ, ինչպես նաև իրականացվել է նրանց պահման պայմանների մոնիթորինգ։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտները Լեռնային Ղարաբաղի դատական ատյանները դատապարտել են 22 տարվա ազատազրկման:

Ցուցադրել ավելի
Back to top button