Հասարակություն

Զինծառայող է զոհվել

Նախնական տվյալների համաձայն, հունիսի 30-ին ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մ. Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից:

Ըստ աղբյուրի, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մելիքյանը մահացել է:  Կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մ.Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button