Զարուհի Փոստանջյանը կարևորում է ոչ թե քննության, այլ հենց Պերմյակովի փոխանցումը


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Պերմյակովի գործի քննությունը հայկական կողմի հանձնելու որոշումը ոչ էական է համարում: Պատգամավորի կարծիքով ՝ կարևորը ոչ թե քննության, այլ հենց Պերմյակովի փոխանցումն է: Փոստանջյանն, ի դեպ, այս որոշման և Բաղրամյան պողոտայի տասնօրյա ակցիայի միջև անուղղակի կապ է տեսնում: Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ապա «Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով՝ ականատես եղանք հասրակությանը կրթող, տրամադրություններ և օրակարգ ձևավորող գործընթացի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Բաղրամյան պողոտայի բողոքի տասնօրյա ակցիան հասարակության դիմադրություն է որակում, ասում է ՝ սա նաև գործընթաց է, որը կրթում է հասարակությանը:
« Ինչ ուզում եք ասեք՝ սա գործընթաց է, որը կրթում է հասրակությանը, տրամադրություններ և օրակարգ է ձևավորում»:
Փոստռանջյանը չի կարծում, որ շարժումը պառակատվել է, ասում է՝ գործընթացը բանավեճով և դրա արդյունքում կայացվող որոշումներով դեռ շարունակվում է: Ըստ պատգամավորի ՝ Բաղրամյան պողոտան այս պահին էլ շարունբակում է օրակարգ թելադրել:
Փոստանջյանը, սակայն, չի կիսում գնահատականը, թե ակցիան անուղղակիորեն փաստեց, որ քաղաքական ուժերն այլևս անելիք չունեն կամ առնվազն զիջում են քաղաքացիական հասարակությանը:
«Պետք չէ տարանջատել, որովհետև չի կարող լինել քաղաքացիական հասարակություն առանց քաղաքականության և քաղաքականություն՝ առանց քաղաքացիական հասարակության»:
Այդ դեպքում ինչու էին նախաձեռմնության անդամներն ընդգծում, որ իրենց պայքարը քաղաքական չէ, ինչու չէին խրախուսում քաղաքական գործիչների ուղիղ մասնակցությունը գործընթացին: Փոստանջյանը կարծում է, որ քաղաքական ուժերը շարժման հետ են եղել թե պողոտայում, թե ոստիկանության բաժանմունքներում, որտեղ տարվել էին ակցիայի մասնակիցները:
«Ակցիայի պահանջն ու Բողրամյան պողոտայում գտնվելն արդեն քաղաքական հայտ է: Իրենք պարզապես մտավախություն ունեն, որ ինչ-որ մի խումբ կարող է վերցնել նախաձեռնությունը ու փոքարացնել համաժողովրդականությունը: Մտավախությունն այս տիրույթում է, և ոչ թե այլ»:
Օրերս հայտնի դարձավ, որ ռոսւական կողմը պատրաստակամություն է հայտնել պերմյակովի գործի քննությունը հայկական կողմին հանձնելու: Փոստանջյանն այս որոշման և բողոքի ակցիաների միջև կապ տեսնում է , ավելին ՝ սա հասարակությանը մոլորեցնելու փորձ է համարում, քանի որ համոզված է, որ գործի քննությունը հայկական կողմին հանձնելը էական նշանակություն չունի և էականը ոչ թե գործի, այլ հենց Պերմյակովի փոխանցումն է հայ իրավապահներին: Ի դեպ , պատգամավորն անձամբ էլ հարցում-պահանջագիր էր ուղղել ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու հարցով: Օրերս ՌԴ գլխավոր դատախազությունից պատասխան է ստացվել, որ հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը ենթակա չէ հայ իրավապահ մարմիններին փոխանցվելու, քանի որ ՌԴ քաղաքացի է:
«Պահանջը մինչ այսօր էլ պարզ չէ, թե ի՞նչն են հանձնելու, գործի ո՞ր մասն են հանձնում: Սա հանրության տրամադրությունները ամբողջ գործընթացից շեղելու համար է: Եթե իրապես ցանմկություն կա բացահայտել այս գործը, ապա Պերմյակովն այս պահին պետք է գտնվեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկում»: