Միջազգային

Աթենքը փոխում է մարտավարությունը և պատրաստ է զիջումների

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Աթենքը որոշակի վերապահումներով պատրաստ է ընդունել միջազգային վարկատուների առաջարկները: Ցիպրասի՝ վարկատուներին հղած նամակում նշվում է, որ կառավարությունը պատրաստ է ընդունել առաջարկված պայմանները, եթե վարկատուները պահպանել ավելացված արժեքի նվազեցված հարկը հունական կղզիների համար, հետաձգեն կենսաթոշակային տարիքի բարձրացումն ու սկսեն աստիճանաբար իջեցնել կենսաթոշակների հավելավճարները:

Այն, որ Ցիպրասը համաձայնել է ընդունել վարկատուների գրեթե բոլոր պայմանները չնչին բացառություններով, այսօր հայտնել է The Financial Times թերթը:

Ցիպրասի նամակն ուղարկվել է եվրոգոտու ֆինանսների նախարարների բանակցությունների հերթական փուլի նախօրեին։ Հանդիպման ընթացքում կրկին քննարկվելու է Աթենքին ճգնաժամի հաղթահարման համար օգնության տրամադրման խնդրանքը:

Նախօրեին Եվրամիության ֆինանսների նախարարները հրաժարվել էին երկարաձգել գործող օգնության ծրագիրը, քանի որ հունական կողմի հետ համաձայնության գալ չէր հաջողվել:

Ցուցադրել ավելի
Back to top button