ԿարևորՏնտեսական

Տնտեսական համաժողովում փորձում են գտնել զարգացման ուղիներ

hasmikdilanyan

Տնտեսական հարցերով այսօր հրավիրված համաժողովում  քննարկվում են Հայաստանի տնտեսության հետագա  զարգացման ուղիները: Իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը համատեղ են քննարկում առաջիկա քայլերը։ Նպատակը՝ Հայաստանի տնտեսության զարգացման ուղիները մատնանշելն է:

Մինչ այդ, անդրադարձ մակրոտնտեսական ցուցանիշերին, 2014թ համախառն աներքին արդյունքի աճը 3,5 տոկոս էր,  ՀՆԱ-ի կառուցվածքում ավելացել են ծառայությունների ու զուտ հարկերի տեսակարար կշիռները, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը պահպանել են իրենց դիրքերը 2013-ի համեմատ, իսկ  շինարարության ու առևտրի տեսակարար կշօռները նվազել են:

2015թ առաջին եռամսյակում ՀՆԱ- ն  ավելացել է 2,2 տոկոսով: ԱՎԾ  տվյալներով՝ այս տարվա հունվար- մայիս ամիսներին,  տնտեսության ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ, կազմել է՝  2,7 տոկոս, տնտեսության բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, աճ են գրանցվել:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը  միջազգային կառույցների  հոռետեսական կանխատեսումները Հայաստանի տնտեսական ցուցանիշերի մասին  հապշտապ է համարում:

Միաժանակ ընդգծում է՝ համաշխարհային միտումները  թեեւ բացասական են, այդուհանդերձ, մեր ներքին կարողություններն սպասվածից ավելին են։ Ոչ միայն էկոնոմիկայի նախարարը, այլ նաև վարաչպետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում  մի քանի անգամ նկատեց. «Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ: Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

«Գործարար միջավարի բարելավումը կրկին  օրակարգում է, այն ուղիղ  համեմատական է ներդրումների ծավալների ավելացմանը: Մակրոտնտեսական զարգացումների համատեքստում   ներդրումների մասով անկում կա, սակայն, այնպես չէ, որ դրանք  լրիվ բացակայում են»,-ասում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական  ինտեգրման բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Շատ երկրներ  են փորձում Հայաստանը դիտարկել որպես  տրանզիտ  երկիր  ներդրումների համար՝ փորձելով դուրս գալ  ԵՏՄ շուկաներ, ասում է նա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ նախարար  Արա Նռանյանը վստահեցնում է՝  ԵՏՄ շուկայում հայկական ապրանքները վայելում են համապատասխան հարգանք ու  հեղինակություն, մարդիկ սիրով գնում են դրանք։ ԵՏՄ-ում Հայաստանն ունի դժվարություններ, սակայն, խնդիրներ ունեն ԵՏՄ անդամ  բոլոր  երկրները:

«Հայաստանի տնտեսությունը հիմա ավելի բարդ իրավիճակում է գտնվում, քան՝ նույնիսկ 2008, 2009 թվականներին»,- արձանագրում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը։ Նա կարծում է, որ Հայաստանի տնտեսությանը  անհապաղ և գործուն  քայլեր են պետք, շատ  հաճախ՝ ոչ ստանդարտ,  սակայն հաշվարկված քայլեր» Վարդան Այվազյանն առաջարկեց ստեղծել ֆինանսական մեծ հիմնադրամ։

Կառավարությանն առաջարկ ուներ անելու նաեւ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Նա չի կիսում  պաշտոնական հայտարարությունները, թե ծանր շրջան է համաշխարհային շուկայում: Ավելին՝ նրա դիտարկմամբ՝ այժմ  միջավայրն ավելի բարենպաստ է: Բագրատյանն առաջարկում է հրաժարվել ԱԱՀ- ից եւ անցնել հարկել շրջաանառությունը։ Գործող վարչապետի համար նախկին վարչապետի այս առաջարկը «ռիսկային է, սակայն կքննարկենք»։

Ցուցադրել ավելի
Back to top button