Հասարակություն

Կրակելու պահին երեխան եղել է մոր կողքին. մանրամասներ

«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հանրապետական հիվանդանոցի ծննդատանն այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Պարզվում է՝ երիտասարդ կինը, ում ամուսինը փորձել է սպանել, ծննդաբերել էր երկու օր առաջ։
Այսօր առավոտյան գնալով կնոջը տեսակցության՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը երկու անգամ կրակել է կնոջ ծոծրակին և ինքնասպան եղել։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ այս պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար և նա վիրահատարանում է։
Կատարված ողբերգական դեպքը «Փաստինֆո»-ին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Քննիչները փորձում են պարզել կատարված ողբերգական հանցագործության պատճառները։
Ցուցադրել ավելի
Back to top button