

«Հայաստանի էլեկտրացանցերում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ չկա ոչ մի քաղաքականություն»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը։ «Ինտեր ՌԱՕ» — ին են պատկանում ՀԷՑ- ի բաժնետոմսերը։ Ըստ Կովալչուկի՝ ՀԷՑ- ը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում, ինչը Հայաստանում կարգավորման համակարգի գործունեության հետեւանք է։
«ՀԷՑ- ում երկարամյա վնասների առաջացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում սակագների կարգավորման գործող համակարգով եւ էլեկտրաէներգիայի շուկայի գործունեության կանոններով»,- նշել է նա։
Ինտեր ՌԱՕ» — ի ղեկավարն ավելացրել է, որ 11 տարում սակագների ոչ բավարար բարձացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի ՀԷԿ- երում արտադրվող էներգիայի կրճատումը բերել են նրան, որ երկրի բաշխիչ- ցանցերի համակարգը 37 մլրդ դրամի եկամուտ չի ստացել։ «Սա էլ դարձել է ստեղծված բարդ ֆինանսական վիճակի պատճառը»,- նկատել է Կովալչուկը։