Միջազգային

Թուրքիան Սիրիայի սահմանին ռազմական տեխնիկա է կուտակում

Թուրքիան Սիրիայի սահմանին ռազմական տեխնիկա է կուտակում: Թուրքական Kanal7 հեռուստաալիքը հայտնել է, որ Գազիանտեպի շրջան է ուղարկվել 32 տանկ: Թուրքիայի իշխանություններն ակտիվորեն առաջ են մղում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցը, Անկարան նման կոչով դիմել է նաև ՄԱԿ-ին:

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտու ստեղծում Հալեպ, Իդլիբ քաղաքների և թուրքական սահմանների միջև՝ ներառյալ սամանամերք Քոբանի, Ջարաբլուս և այլ քաղաքները: Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Դամասկոսի համար բուֆերային գոտու ստեղծամն գաղափարն անընդունելի է: Նախօրեին Թուրքիայի Զինված ուժերի շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուգը հայտարարել էր, որ թուրքական ռազմական ստորաբաժանումները հնարավոր է՝ կարողանան մտնել Սիրիայի տարածք՝ անվտանգության գոտիների ստեղծման մպատակով, սակայն լքել տարածքը չեն կարողանա:

Հիեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Անկարան երբեք թույլ չի տա, որպեսզի Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: «Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, ինչպիսին էլ լինի հարցի գինը»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում քուրդ զինյալների զգալի հաջողությունների ֆոնին:

Ցուցադրել ավելի
Back to top button