Հասարակություն

Արամյան դպրոցի բացմանը կմասնակցեն Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետերը

Հուլիսի սկզբին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Ֆրանիա, հայտնում են փարիզյան աղբյուրները։

Մասնավորապես՝ նա հուլիսի 4- ին կմասնակցի Փարիզի մերձակա Ալֆորվիլ քաղաքում Գևորգ Արաբյան կրթօջախի բացման արարողությանը։

Այս լուրը հաստատում է նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը՝ հավելելով, որ բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Ֆրանսիայի կառավարության ղեկավարը Մանուել Վալսը։

Ցուցադրել ավելի
Back to top button