Միջազգային

Ավիաաղետ՝ Ինդոնեզիայում. կա 113 զոհ

Ինդոնեզիայում այսօր տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով ողջ մնացածներ չկան, հայտարարել է այդ երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարը: Ֆրանս-պրեսի հաղորդմամբ, պաշտոնյան ասել է, որ վերջին տվյալներով, ինքնաթիռում եղել է 113 մարդ՝ 101 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը Սումատրա կղզու հյուսիսում գտնվող երրորդ Մեդան քաղաքում ընկել է հյուրանոցի և բնակելի շենքերի վրա: Ականատեսները պատմել են, որ օդանավը պայթել է հյուրանոցից մի քանի տասնյակ մետր բարձրության վրա: Հաղորդվում է, որ օդաչուները օդ բարձրանալուն պես տեխնիկական խնդիր են հայտնաբերել և մտադիր են եղել վերադառնալ Մեդանի ռազմակայան:

Ցուցադրել ավելի
Back to top button