Հասարակություն

Ամուսինը փորձել է սպանել նոր ծննդաբերած կնոջը, ինքն էլ ինքնասպան է եղել

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, ոստիկանությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը մտել է նոր ծննդաբերած կնոջ հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button