Միջազգային

Ռուսաստանը կաջակցի Սիրիային՝ ԻՊ դեմ պայքարում

Ռուսաստանը Սիրիայն կաջակցի «Իսլամական պետության» դեմ պայքարում։ «Մենք կարծում են, որ ահաբեկչության, ծայրահեղականության դրսևորումների դեմ պայքարելու համար պետք է համախմբել տարածաշրջանի երկրների ջանքերը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի արտգործնախարարի հետ Մոսկվայում  կայացած հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ գործում իրենց ավանդն են պարտրաստ բերել Թուրքիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանի երկների միջև առկա հարաբերությունները, կոալիցիա կազմելը բավականին բարդ կլինի, «սակայն եթե Սիրիայի ղեկավարությունը դա հնարավոր է համարում, ապա մենք կօգտագործենք մեր բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և կփորձենք նման կոալիցիա ստեղծել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button