Հասարակություն

Ոստիկանությունը փորձում է առգրավել Բաղրամյան պողոտայում տեղադրված աղբամանները

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների քննչական բաժնում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել՝  Քր. Օր.  185 հոդվածի 3-րդ  մասի 1 -ին կետով / ուրիշի գույքը փչացնելը/ առգրավվել «Սանիթեք» ընկերության աղբամանները։ Ըստ քննիչի՝ բողոք է ներկայացրել ընկերության աշխատակից Արա Կարապետյանը։ Որոշումը կայացվել հունիսի 28-ին։ Քաղաքացիները դեմ են, քանի որ աղբամանները պաշտպանում են նրանց հարձակումից։ Նրանք նաեւ պահանջում են իրենց ցույց տալ որոշումը, այսօր առավոտյան ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Որոշումը կայացվել հունիսի 28-ին։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ տեղեկացրեց, թե ամեն մի աղբաման արժե 300000 դրամ։ Աղբամանները առգրավելու՝ ոստիկանության հայտարարությունից հետո ցուցարարները սկսեցին հավաքվել դրանց շուրջ։

 

 

Back to top button