Հասարակություն

Հուլիսի 2-ից էլ մեկնարկում է ընդունելության քննությունների 2-րդ փուլը

sonahakobyan
Քննական շրջանը շարունակվում է: Թեև միասնական քննությունների առաջին փուլը հունիսի 23-ին ավարտվել է, հուլիսի 2-ից էլ մեկնարկում է քննությունների 2-րդ՝ լրացուցիչ փուլը: Բուհերում ընունելության մրցույթը պարզ կդառնա միայն 2-րդ փուլի ավարտից հետո: «Ռադիոլուր»-ը զրուցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ և ծանոթացել առաջին փուլի արդյունքներին:

 

Ավարտվել է միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Առջևում 2-րդ՝ լրացուցիչն փուլն է, որի համար ԳԹԿ-ում հայտագրումը կավարտվի վաղը: Մինչ այդ, սակայն, ամփոփելով առաջին փուլի արդյուքները՝  նշենք, որ առաջին փուլի քննություններն անցկացվել են հունիսի 2-ից մինչև հունիսի 23-ը: Առաջին փուլի համար ԳԹԿ-ն ստացել էր 11802 հայտ:

Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել ընդհանուր պատմությունից, աշխարհագրությունից և կենսաբանությունց: Ընդհանուր պատմություն առրկայից քննություն է հանձնել 129 դիմորդ, միջին միավորը կազմել է 13, 33, անբավարար է ստացել 18 դիմորդ, առավելագույն 20 միավոր այս առարկայից ստացել է 3 դիմորդ: Աշխարհագրությանը մասնակցել է 319 դիմորդ, միջին միավորը կազմել է 13, 95, անբավարար է ստացել 29, իսկ առավելագույն 20 միավոր՝ 11 դիմորդ:

Կենսաբանություն առարկայի քննությանը մասնակցել է 1356 դիմորդ, միջին միավորը՝ 12.91: Անբավարար են ստացել 271 հոգի, ներկայացնելով քննությունների առաջին փուլի արդյուքները, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը:

Անգլերենի քննությանը մասնակցել է 4974 դիմորդ,  միջին միավորը 14,42 է: Նվազագույնի շեմը չի հաղթահարել 415 դիմորդ, 20 միավոր է վաստակել 248 հոգի: Գերմաներենի քննությանը մասնակցել է 221 դիմորդ: Միջին միավորը 15,12 է: Քննությունից «կտրվել» է  16 , առավելագույն 20 միավոր ստացել է 12 դիմորդ: Ֆրանսերեն քննությանը մասնակցել է 187 դիմորդ, միջին միավորը՝ 15, 44 է: Անբավարար են ստացել 12 և առավելագույն 20 միավոր՝ 9  հոգի:  Իսպաներեն քննությանը մասնակցել է 13 հոգի, միջին միավորը՝ 12,44 է, անբավարար է ստացել 3 դիմորդ: Այս առարկայից որևէ մեկը առավելագույն 20 միավոր չի ստացել: Այս տարի, ի դեպ, օտար լեզուներից ոչ իտալերենի, ոչ էլ պարսկերենի համար ԳԹԿ-ն հայտ չի ստացել:

Առաջին փուլի վերջին քննությունն անցկացվել է ռուսաց լեզվից հունիսի 23-ին: Քննությանը մասնակցել է 720 դիմորդ, միջին միավորը կազմել է 10,23: Անբավարար է ստացել 211 դիմորդ: Առավելագույն 20 միավոր  2 դիմորդ է ստացել: Քննությունների ընթացքում ոչ մի միավոր բողոքարկման արդյունքում չի փոփոխվել: Միայն մաթեմատիկա առարկայի քննությունից հետո բոլոր դիմորդներին 1 միավոր ավելացվել է, այն էլ մինչև բողոքարկման օրը՝ պայմանավորված առաջադրանքում տեղ գտած սխալով: Նշենք, որ առջևում քննությունների 2-րդ փուլն է: Լրացուցիչ փուլի քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ից հուլիսի 8-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button