Հասարակություն

ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար կպահանջվի 3-ից 6 ամիս. Դավիթ Հարությունյան

lenabadeyan

Սնանկացում, ազգայնացում, վաճառք, սեփականատիրոջ փոփոխություն … Վերջին օրերի շրջանառվող լուրերից «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել. արդյո՞ք խնդրի լուծման բանալին «մասնավոր հայ գործարարն է»:

Արդեն մի քանի օր է, ինչ շրջանառության մեջ է  դրվել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության վաճառքի հավանականությունը: Ներկայիս սեփականատեր «ՌԱՕ ԵԷՍ»-ը ոչ թե կտրականապես հերքում է այդ լուրերը, այլ ձեւակերպումը հետեւյալն է.«չի հաստատում»: Ի դեպ՝ դեռ մի քանի օր առաջ, երբ այս լուրերը նոր էին նաեւ նշվում էր, թե հավանական գնորդը, բնական է, ընկերությունում պահանջել է աուդիտ անցկացնել:

Սա նշանակում է, որ առքուվաճառքը արագ ձեւակերպվել չի կարող: «ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար կպահանջվի 3-ից 6 ամիս»,- սա ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Արդյո՞ք Հայաստանի էներգետիկ անվտանգության, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման խնդիրներն ավելի լուծելի են, եթե ընկերությունն անցնի կոնկրետ գործարարի: Տնտեսագետ, պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես է արձագանքում:

«Որեւէ նոր սեփականտեր  այսպիսի պայմաններում, երբ կա հանրային խոր վերաբերմունք, սակագնի հետ կապված վեճ հասարակական իրատեսական չեմ համարում, որ այս պահին՝ այս տիպի վեճի պայմաններում, կարող է այդպիսի բան լինել: Մինչ այդ պետք է հարցերը լուծվեն, պետք է հանդարտություն լինի»:

Խնդրի լուծման գաղտնիքը մասնավոր հայ գործարարը չէ, իր հերթին պնդում է հանրապետական խմբակցությունից պատգամավոր, Աժ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսնայնը: Մինչեւ աուդիտը կպարզի, թե ինչ է կատարվել եւ կատարվում ՀԷՑ-ում, պատգամավորը որոշ բացահայտումներ է անում այդ համակարգից:

Պատգամավորը մեկ այլ օրինակ էլ բերում. միշտ չէ, որ օտարին հանձված ձեռնարկությունը ավելի վատ է աշխատում եւ պարտադիր գողանում է, իսկ հայ գործարարները՝ ամեն ինչ ճիշտ են անում:

«Խնդիրն այստեղ հայերի ու ռուսների մեջ չի: Խնդիրն այստեղ ազատական է դա՝ մասնավոր է, թե պետական: Ասում են ռուսներին, արեւմուտքին, «Պեռնո Ռիկարը» տրված է Ֆրանսիային՝ շատ նորմալ աշխատում է: Բայց կա հզոր գործարան տվել են հայ բիզնեսմենի՝ նա այսօր 90 տոկոս հարկ չի տալիս»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ էլ՝ լուծման ճանապարհը երկար է, քանի որ խնդիրները ձեւավորվել են տարիների ընթացքում:

Ի դեպ՝ ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրերի հենց առաջին օրվանից որպես հավանական գնորդ նշվում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանի անունը, բայց նաեւ «Տաշիր Գրուպ»-ը հենց առաջին օրվանից էլ հայտարարել է, թե նման բան չկա:

Ցուցադրել ավելի
Back to top button