Հասարակություն

Համայնքների խոշորացման ծրագրից գյուղացիների ակնկալիքները մեծ են

hasmikdilanyan
Մայիսի 17-ին ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց տեղական հանրաքվե: Համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը հաջողություն ունեցավ, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք փոքր համայնքներ կմիավորվեն ու մեկ միասնական համայնքյաին կենտրոն կունենան: Օրերս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը լրագրողների այց էր  կազմակերպել Սյունիքի մարզ, որը Հայ  Օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն ֆինասավորում է Եվրամիությունը՝ տրամադրելով 826 հազար եվրո: «Ռադիոլուր»-ը փորձել է  համայնքներում հասկանալ, որքանով են տեղական չինովնիկներն ու գյուղացիները կողմ համայնքների խոշորացմանը:

 

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ  այս տարվա մայիսի 17-ին տեղական հանրաքվե անցկացվեց:  Կառավարությունը ցանկանում էր տեղեկանալ, արդյո՞ք  երեք ՝ Տավուշի. Լոռու և Սյունիքի մարզերի 22 համայնքների  բնակիչները ցանկանում են, որպեսզի իրենց համայնքները խոշորանան, թե ոչ: Տեղական հանրաքվեն անցկացվեց  Լոռու  և  Տավուշի մարզերի 7-ական ու  Սյունիքի 8 համայնքներում: Հատկանշական է, որ նախկինում հմնականում դեմ արտահայտող համայնքներ ղեկավարները քվեարկության օրերին հիմնականում դրական էին գնահատում  խոշորացման ծրագիրը՝ չթաքցնելով՝ նախաձեռնողներն իրենց մանրամասնորեն են ներկայացրել  ծրագրի արդյունքները:

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի միակ  անհանգստությունն այն է, որ  ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում աշխատեն ու  ճիշտ լուծումներ գտնեն,  միանալու և խոշորանալու են այն գյուղերը, որոնք ներառված են   Տաթևի զարգացման ծագրում: Գերասիմայնը, ով նախկինում մեղմ ասած  այնքան էլ  դրական չէր արտահայտվում  խոշորացման ծրագրին , շատ լավ ուսումնասիրելուց հետո փոխել է կարծիքը

«Դա վերջ ի վերջո թռիչք է, և յուրաքանչյուր թռիչք կարծում եմ, պետք է իր դրական կողմերն ունենա: Ցանկացած բնագավառում նորարարություն մտցնելը և մարդու տրամադրությունն է փոխում, և նոր սպասելիքներ են ձևավորվում այդ ընթացքում»:

Սյունիքի մարզի խոշորացվող մեկ այլ՝  Խոտ համայնքի գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանը վստահեցնում է՝ բնակչության 96 տոկոսը կողմ է համայնքների խոշորացմանը:  Ակնկալիքները խոշորացումից  մեծ են, կառավաությունն ու միջազգային կազմակերպությունները    ներդրումային խոշոր  ծրագրեր են խոստացել:   90-ականներից գյուղապետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան պատրաստ է  թողնել գյուղապետարանն ու վերադառնալ նախկին աշխատանքին: Չնայած չի բացառում, որ գյուղի ներկայացուցիչ դառնա. «Ես պաշտոնի չեմ էլ ձգտում, եթե կառաջարկեն կաշխատեմ, ասենք, լինեմ գյուղի ներկայացուցիչ: Շատ հնարավոր է, որ իմ թեկնածությունն առաջարկեմ: Ես չեմ ծնվել, որ հավերժ գյուղապետ աշխատեմ: Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ: Նախկինում դպրոցում աշխատել եմ, այժմ էլ, եթե գյուղապետ չլինեմ, հաճույքով կգնամ դպրոցում կաշխատեմ»:

Համայնքի ղեկավարը հույս ունի, որ  կենտրոնում  ներկայացվող ավագանին  կպաշտպանի իրենց շահեր ու կներկայացնի իրական  խնդիրները: Գյուղապետ Գրիգորյանը խոստովանում է՝ համագյուղացիները նաև իրեն վստահելով են կողմ արտահայտվել համայնքների խոշորացման հանրաքվեին: Խոսելով ծրագրի դրական կողմերի մասին՝ նկատում է՝ խոշորացնելով ֆինանսական  միջոցները կկենտրոնանան  ու տարեկան գոնե  մի խոշոր ծրագիր գյուղի համար կանեն: Մարտիրոս Գրիգորյանը վստահեցնում է՝ լցոնումներ չեն եղել, բնակիչներն էլ ակտիվորեն են մասնակցել հանրաքվեին:

Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք նաև խոշորացվող համայնքների  բնակիչների կարծիքը, ինչ են ակնկալում սյունեցիները համայնքների խոշորացման ծրագրից, կողմ են , թե դեմ , լսենք պատասխանները

«Դե եսիմ էլի, ես էդ օրը ստեղ չեմ եղել: Իմ համար մեկ ա, ինչ ուզում են անեն: Շատ վատ կլինի: Սխալ է համայնքները խոշորացնելը»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սյունիքի մարզում խոշորացմանը կողմ են արտահայտվել բոլոր ութ համայնքները: Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ և Քաշունի համայնքներում Շինուհայր կենտրոնով (Տաթև անվանմամբ) միավորմանը կողմ է քվեարկել 2513 մարդ կամ մասնակիցների 94%-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button