Հասարակություն

Լարսի անցակետը այսօրվանից կաշխատի երկարացված ռեժիմով

Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման  գործընթացի սահուն անցումն ապահովելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 6.00-ից մինչև 18.00-ի փոխարեն։

Ցուցադրել ավելի
Back to top button