ԿարևորՀասարակություն

«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել ՀԷՑ-ը. «Коммерсантъ»

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը վաճառել իր 100%-անոց «դուստր»՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը». հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ է անցկացրել։ Գրում է Kommersant-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է անցկացրել գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի։

Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մոտ կուտակվել են զգալի պարտքեր, իսկ ցուցարարները պահանջում են, որպեսզի իշխանությունները բյուջեից չփոխհատուցեն ընկերության կորուստները։ Տաշիր» խմբի ներկայացուցիչներն իրենց հերթին Kommersant պարբերականին հայտարարել են, որ ընկերությունը չի գնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»,-գրում է թերթը։

«Եթե լինի վաճառքի մասին հայտարարություն, այդ ժամանակ արդեն, ուսումնասիրելով պայմանները, ցանկացած կազմակերպություն կարող է հասկանալ, թե որքանով է տնտեսապես շահավետ ձեռք բերել վիթխարի պարտքեր ունեցող ընկերությունը»,- Kommersant-ը մեջբերում է խմբի ներկայացուցիչների խոսքը։ Պարբերականի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին Հայաստանի էներգետիկ ոլորտում, հաստատել է բանակցությունների փաստը ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ ծագումով հայ այլ ռուս գործարարների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button