Միջազգային

Էրդողան. Թուրքիան թույլ չի տա Սիրիայում քրդերը պետություն ստեղծեն

Թուրքիան երբեք թույլ չի տա, որպեսզի քրդերը պետություն ստեղծեն Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հարավային սահմանի մոտ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ ծրագիրը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ լինի հարցի գինը»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում քուրդ զինյալների զգալի հաջողությունների ֆոնին:

Հունիսի 27-ին քրդական ջոկատները կարողացան հաջողության հասնել Կոբանիում` ստիպելով ծայրահեղականներին նահանջել այդ սիրիական քաղաքից: Այժմ այն ամբողջությամբ վերահսկվում է քրդերի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button