Հասարակություն

Բոլոր հաղթանակների մեջ կա կորուստ՝ ռադիկալիզմը, ինչն անհանդուրժելի է. Ոստիկանապետ

hasmikdilanyan
«Կիվիրյանները, Սերֆիլյանները շարունակ դիվիդենտներ են շահում, թողեք մի հատ, տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավավքվե՞ն իրենց կողքերը, տեսնում են լույսով մարդիկ են հավաքված, խառնեցին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Թե ինչու՞ ոստիկանությունը որոշեց բացել Բաղրամյան պողոտան, հարցին, ոստիականպետը պատասխանել է. «Նախագահի հայտարարությունից հետո, որտեղ կոնկրետ նշված էր, թե պետությունը ինչ քայլեր է անում, ինչու՞ այստեղ ընկալում եղավ, այնտեղ չեղավ: Սա հաղթանակ է բառիս բուն իմաստով, սա նաև իմ հաղթանակն է, սա ոստիկանների հաղթանակն է, բայց ինչպես միշտ հաղթանակների մեջ դառնություն կա: Բոլոր հաղթանակների մեջ կա կորուստ, իսկ այս պարագայում կորուստը ռադիկալիզմն է, որը անհանդուրժելի է»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք, հունիսի 23-ի վաղ առավոտյան, լրագրողների չիպերն առգրավվելու հրաման է եղել ոստիկանապետի կողմից, Գասպարյանը ասել է՝ .«Ես սպա եմ, իմ սպայական պատվով եմ ասում, նման հրաման չի եղել, չկա ու չի կարող լինել, գոնե այնքան, ինչքան ես եմ ոստիականության պետ: Նույնպիսի պատվովս եմ երդվում, որ սադրիչներ ոստիկանությունը չի թողնում, այս պարագայում, իմ պարագայում, վաղուց արդեն չի թողնում, որ խառնվեն: Դա պատիվ չի բերում ինձ, ես սպա եմ, ես հայ սպա եմ, ես կենսագրություն ունեմ անցած այս պետությունում, ես ընկել ու վեր եմ կացել, սա իմ երկիրն է, մեր տեսակների երկիրն է, իսկ այս տեսակները չպետք է կորցնենք մենք: Մեր փառասիրությունը, իշխանամոլությունը մեր հսկայական պետությունից այսքան է դարձրել, վերջին տարիներին մի հինգ հազար կմ հետ բերեցինք, հպարտանում ենք, դա՞ էլ կորցնենք: Հերիք չի՞ կորցնենք, շահ , շահ, պաշտոն, պաշտոն»:

Ցուցադրել ավելի
Back to top button