Հասարակություն

Այսօր չկա տեղեկատվական այն քաղցը, որ կար 2008-ի իրադարձությունների ժամանակ. տպագիր մամուլի ներկայացուցիչներ

lusinevasilyan
Բաղրամյան պողոտայի հավաքների մարդաշատությունն ապահովվեց նաև լրատվամիջոցների  ակտիվ լուսաբանման , հատկապես բողոքի ակցիայի ամբողջ ընթացքի  ուղիղ հեռարձակումն ապահովող լրատվամիջոցների լավ աշխատանքի շնորհիվ: Այս կարծիքին են տպագիր լրատվամիջոցների խմբագիրները: Համեմատելով նախորդ ակցիաների հետ՝ նրանք դրական փոփոխություններ են արձանագրել ոստիկանության պահվածքում: Խմբագիրները խոսել են նաև դատական հայցերի մասին:

 

 

10 տարի առաջ բողոքի ակցիաներն ավելի  դժվար էին ընթանում և հեշտությամբ փակուղի մտնում, տեղեկատվական այն քաղցը, որ կար ասենք 2008-ի իրադարձությունների ժամանակ, այսօր չկար ու նաև դրա շնորհիվ ապահովվեց Բաղրամյանի մեկշաբաթյան բողոքի մարդաշատությունը: Այս կարծիքին են տպագիր լրատվամիջոցների խմբագիրները:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով ՝ միայն  այն փաստը, որ ակցիան  առավոտից գիշեր ուղիղ հեռարձակվում էր  և ամբողջ հասարակությունը օնլայն կարողանում էր հետևել դրան, արդեն  փոփոխություն է, որը զգոնացրել է  ոստիկանությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ դրական փոփոխություն է արձանագրում  լրագրողների նկատամամբ ոստկանների վերաբերմունքի մեջ:  2008-ի համեմատ փոփոխությունը ակնհայտ է՝ ասում է, բայց կան անհասկանալի ագրեսիայի դրսևորումները: Դրանք Թովմասյանն այսպես է բացատրում:

«Երբ դաշտը հագեցավ ոչ պրոֆեսիոնալ կայքերով ու լրագրողներով, լրագրողների նկատմամբ սերմացավ անվստահությունը։ Դա արեց ներկայիս իշխանությունը ու պտուղները քաղում են ոչ միայն լրագրողները, այլ նաև պաշտոնյաները»։

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը, և «Հրապարակը» դատական գործընթացների մեջ են : Դրանք տարբեր փուլերում են, ընդհանրությունն այն է, որո երկու դեպքում էլ փոխհատուցում է պահանջվում զրպարտության և վիրավորանքի համար: «Ժողովուրդ»-ի  դեպքում կա ուժի մեջ մտած դատավճիռ, «Հրապարակ»-ի դեպքում 2 նոր հայցեր են ներկայացվել: Օրեաթերթը դատական վեճ ունի Արաբկիր բժշկական կենտրոնի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկկնոջ հետ:

Օրաթերթի գլխավոր խմբագիրը զրպարտության և վիրավորանքի ապաքերականացումից հետո ընթացքը վերլուծելով ՝ մի քանի փուլրեր է տեսնում՝ հայցերի ու մեծ տուգանքների տարափ, զինադադար և նկատվող նոր ալիք:

«Այս նոր ալիքը, կարծում եմ, կապված է այն հանգամանքի հետ, որ 2015-ը նախըտրական տարի է»:

Ինչ վերաբերում է «Ժողովուրդ օրաթեթրին, ապա այն արդեն փաստի առջև է կանգնած:  Վեճը «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ սկսվել է դեռ 2012թ թվականից, այն հրապարակումից, որ ընկերությունը ժամկետանց հավկիթ է վաճառել:  Երեք տարբեր հայցերի շրջանակներում, անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով, «Ժողովուրդ»-ը կրել է 2 պարտություն  և 1 հաղթանակ:

Խաչիկ Խաչատրյանը բողոքարկել է վճիռը, արդյունքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշում է կայացրել՝ «Ժողովուրդ» օրաթերթից մոտ 2 միլոին դրամ բռնագանձելու մասին: Օրաթերթի բանկային հաշիվներն այդքան գումարի չափով արգելանքի տակ են : Խմբագրակազմը ոչ ստանդարտ լուծում է գտել որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, ինչը սակայն տուգանքի հարցը կլուշի մասնակի:

Ցուցադրել ավելի
Back to top button