Հասարակություն

Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, երբ այլ կերպ հնարավոր չլինի կանխել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը

Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում և նշվում. «Ոստիկանությունը մինչ այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը,  մասնակիցների  նկատմամբ  ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին  վարչական պատասխանատվության  չի  ենթարկել  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի  1-ին մասի հատկանիշով,   շարունակել  է պահպանել  հասարակական կարգը,  այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ  հավաքին  աջակցելու պարտականությունը:

Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմանները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`

Ոստիկանությունը կարող է դադարեցնել  հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»։

Ցուցադրել ավելի
Back to top button