Հասարակություն

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում պատրաստվում է վերականգնել հասարական կարգը

arminegevorgyan
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում շրջայց կատարելուց հետո հայտարարել է, որ 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու վերականգնել հասարակական կարգը» Օսիպյանը նշեց, որ ցանկանում է զրուցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան կազմակերպած «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս պողոտայում չէին, և փոխոստիկանապետը որոշեց հայտարարությամբ հանդես գալ մամուլի համար:

«Ոստիկանությունը օրենքի սահմաններում կօգտագործի միջոցներ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնվի հասարական կարգը, իրավախախտները կպատժվեն», — ասաց նա: Հարցին, թե ինչու ոստիկանությունը 6 օր շարունակ չէր միջամտում և այսօր հանկարծ հայտարարում է, որ դիմում է գործողությունների, Օսիպյանը պատասխանեց. «Երեկ Հանրապետության նախագահը հայտարարություն տարածեց, որը ոստիկանության կարծիքով հենց ցուցարարների հաղթանակն էր»:

Ի դեպ, Վալերի Օսիպյանը, ոստիկանության մի քանի աշխատակիցների հետ, անցավ բարիկադներից այն կողմ՝ ցուցարարների մոտ և հայտարարեց, որ նրանց կողմից ստեղծված ստվարաթղթե բուժկետի և խոհանոցի առկայությունը նստացույցի տարածքում չի թույլատրվում, քանի որ դա նմանվում է վրանի:

Ցուցադրել ավելի
Back to top button