Հասարակություն
Մահացել է Գագիկ Հովհաննիսյանը


Նորվեգական Ստավանգերում, որտեղ անցկացվում էր «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարը, մահացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1947-ին։ 1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է եղել։ Հարությունյանը 1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն է եղել: Նշենք, որ Հովհաննիսյանը 1971-ից դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: