Հասարակություն

Ոստիկանապետը սթափության կոչ է անում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սթափության կոչ արեց ցուցարարներին: Նա« դիմելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, նշեց, որ «կենդանի պատ» կազմելու կարիքը չկար, քանի որ ոստիկաններն են ժողովրդի պաշտպանը: Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունը միջոցների չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ ցուցարարները չեն խախտի օրենքը: «Իսկ այս պահին ժողովուրդը փակել է Մաշտոցի պողոտան: Սա մեր եւ ձեր քաղաքն է: Սթափվեք»,- լարված ասաց ոստիկանապետը եւ հորդորեց ցուցարարներին ազատել Մաշտոցի պողոտան, քանի դեռ ուշ չէ:

Ի դեպ, ջրցան մեքենաների լույսերն այս պահին միացված են:

Ցուցադրել ավելի
Back to top button