Միջազգային

Հունաստանի վարչապետը պարտքի խնդիրն առաջարկում է լուծել հանրաքվեով

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 5- ին նշանակել է հանրաքվե, որտեղ քաղաքացիներին առաջարկել է որոշել՝ երկիրը պետք է ընդունի՞, թե՞ մերժի միջազգային վարկատուների հետ ճգնաժամից դուրս գալու համաձայնագիրը։

Հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ նման անհրաժեշտությունն առաջացել է Հունաստանին միջազգային գործընկերների կողմից ներկայացված անիրական պայմաններից հետո։

Երկրին, վարչապետի խոսքով, ներկայացված է վերջնաժամկետ, որին պետք է պատասխանի կառավարությունը՝ հաշվի առնելով ժողովրդի կամքը։

Ցիպրասի առաջարկը քննադատել է ընդդիմության առաջնորդ եւ նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը՝ հայտարարելով, որ հանրաքվեն կարող է ավարտվել եվրագոտուց դուրս գալով։ Սոցիալիստական ՊԱՍՈԿ կուսակցությունը գործող վարչապետին կոչ է արել հրաժարական տալ։ «Ցիպրասը երկիրը փակուղի է հասցրել։ Ստիպված ենք ընտրել միջազգային անընդունելի համաձայնագրի եւ եվրագոտուց դուրս գալու մեջ»,- ասել է Սամարասը։

Ցուցադրել ավելի
Back to top button