Մշակույթ

Հիշարժան հոբելյաններ. մեծարանք լեգենդար երգչուհուն եւ վաստակավոր մանկավարժին

aidaavetisyan

Երեկոյան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հայկական ժողովրդական երգարվեստի երկրպագուները մերօրյա գուսաններն ու աշուղները, կոմպոզիտորները խորին ակնածանքով նշում էին  հանրապետության ժողովրդական  արտիստուհի, «Մովսես Խորենացի» շքանշանակակիր, լեգենդար երգչուհի Օֆելյա Համբարձումյանի 90-ամյա հոբելյանը:

Իսկ վաստակավոր մանկավարժ Մնացական Մանուկյանն էլ  երեկ տոնեց իր 80 և գիտամանկավարժական գործունեության 55-ամյակը։

Աշուղ Աշոտը  հպարտությամբ էր միշտ հիշում, որ «Օջախում» երգը գրել է հատուկ Օֆելյա Համբարձումյանի համար: Եվ սա միակ հասցեագրված երգը չէ. «Դու ծաղկավառ Զանգեզուրի», գուսան Շահենի «Էլինար» պոեմը և էլի շատ ու շատ երգեր, որոնց կատարումները այդպես էլ մնացին առանձնահատուկ ու անգերազանցելի:

Ofelya HambarzumyanԳուսաններ Հավասի, Շերամ, Ջիվանի Ֆարհադ, Միսկին Բուրջի, հայ, ռուս, չեխ, մոլդովացի կոմպոզիտորներ և, ինչ խոսք, հայկական ժողովրդական երգեր: Մի հսկայական երգացանկ, որը մեծն երգչուհու շուրթերով շրջել է աշխարհի գրեթե բոլոր կողմերում: Արամ Մերանգուլյանի և հետո հեռուստատեսության ու ռադիոյի ժողգործիքների անսամբլի մերերգչուհին քսաներորդ դարի հայկական ժողովրդական երգարվեստի անզուգական կատարողներից էր, որի ձայնագրությունները  զարդարել  են ռադիո և հեռաուստատեսության եթերները:

Չնայած Օֆելյա Համբարձումյանը 21-րդ դարում բեմում ելույթներ չի ունենում, սակայն Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում ջանասիրաբար փայփայվող եզակի ձայնագրություններըգրեթե ամեն օր  հնչում են և հնչում են թե՛ երիտասարդների ու թե՛ ավագացած ունկնդիրների խնդրանքով:

21-րդ դարում՝ հենց իր մեծարման օրը, Օֆելյա Համբարձումյանը իր դստեր՝ ջազային սիրված երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի հետ առաջին անգամ բեմում հանդես եկավ զուգերգով:  Եվ ավարտին բազում հասարակական, քաղաքական ու սոցիալական  ելևէջների ականատես բազմավաստակ մեծագույն  արվեստագետը բազում տասնամյակների շնորհակալ հանդիսատեսից բաժանվեց բարեմաղթանքով:

 

Mnacaham ManukyanՀՀ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մնացական Մանուկյանը երեկ նույնպես տոնեց  իր ծննդյան 80 և գիտամանկավարժական բեղուն գործունեության 55 –ամյակը:  Ամբողջ կյանքը երիտասարդությանը, սերնունդների դաստիարակությանը նվիրաբերած մանկավարժը  կուտակված փորձը մասնագիտորեն է փոխանցել   երիտասարդերին:

Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական  համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի համար մանկավարժի մասնագիտությունը ասոցացվել է դեռևս դպրոցական տարիքում Մնացական Մանուկյանի հետ,   երբ այդ տարիներին մանկավարժը հեռուստատեսությամբ վարել է   մանկավարժության խնդիրներին   վերաբերող  հեռուստաշար:

Իր բեղուն գործունեությունը մանկավարժական բուհում ծավալած Մնացական Մանուկյանը կրթօջախի կողմից պարգևատրվեց  Խաչատուր Աբովյանի անվան մեդալով։ Մնացական Մանուկյանի դուստրը՝ Արմենուհի Մանուկյանն էլ հոր  հոբելյանական տարեդարձի կապակցությամբ նվիրեց  իր հեղինակած «Բարության և երազանքի դպրոց» գիրքը։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button