Տնտեսական

Էներգետիկ համակարգն իր կյանքն ապրել է. տնտեսագետի կանխատեսումները հուսադրող չեն

hasmikdilanyan

Փորձագետների կանխատեսումները Հայաստանի էներգետիկ հուսալիության հարցում,  մեղմ ասած,  մխիթարական չեն: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր հայտարարել է, որ սակագնի բարձրացումները կարող են անընդհատ շարունակվել, իսկ մեր էներգետիկ համակարգը  իր կյանքՆ ապրել է, խնդիրը ոչ միայն էլցանցերում է,   նաև՝  արտադրող հզորություններում: « Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասվում, սակայն, տնտեսագետի պնդմամբ, մեր երկիրը  հնարավորություն չունի այլ գործընկերներ գտնել, քանի որ ԵՏՄ անդամ է»,- ասել է տնտեսագետը:

Տնտեսագետ   Աշոտ Եղիազարյանը վստահ է՝  Հայաստանում  էլեկտրաէներգիայի  սակագինը չպետք է բարձրացվեր թեկուզ և յոթ դրամով,  քանի որ այն հիմք չունի:  Ավելին, եթե անգամ այն բարձրացվում է, ապա անհիմն է,  ասում է տնտեսագետն ու  շարունակում՝ «սակագնի բարձրացումը  նորմալ կդիտվեր, եթե հայտարարվեր, որ էներգիա  արտադրող երկու- երեք նոր  հզորություններ են ստեղծվում, ներդրումներ են անհրաժեշտ,  որպես սակագնի, այսպես ասենք, այլընտրանք , պետք է հայտարարվեր, որ Հայաստանն  առաջիկա քսան տարիներին   էներգետիկ հուսալիություն կունենա»:

Այս բարձրացումը դրանց հետ կապ չունի, ասում է տնտեսագետը ու նշում, որ բարձրացումները  կարող են անընդհատ  շարունակվել, քանի որ էներգետիկ համակարգն  իր կյանքը ապրել է։ Ըստ նրա՝ խնդիրը ոչ միայն էլցանցերում է, խնդիրը նաև արտադրող հզորություններում է,  և ընդհանրապես մեր էներգետիկ համակարգում։ «Այս առումով մենք ապագայում ունենք բազմաթիվ մարտահրավերներ, իմ խորին համոզմամբ, իրավիճակը չի կարգավորվի, քանի դեռ մեր էներգետիկ համակարգը կախվածություն ունի ՌԴ-ից»,- նշում է։

Տեսակետը տնտեսագետը հիմնավորում է այսպես. «Ռուսաստանն ի վիճակի չէ  ներդրումներ կատարել, շուտով ռուսական ընկերությունները կհեռանան Հայաստանից, իսկ ատոմակայանն ու էներգիա արտադրող կայաններն էլ նորմալ վիճակում չեն»:  Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասվում, սակայն, տնտեսագետի պնդմամբ, մեր երկրի հնարավորություն չունի այլ գործընկերներ գտնել, քանի որ ԵՏՄ անդամ է։

«Այդ գործընկերների ներկայությունը Հայաստանում նշանակում է ռուսական ազդեցության վերացում Հայաստանից: Մենք այսօր կանգնած ենք այս փաստի առաջ: Ամփոփելով ասեմ, որ մեր էներգետիկայի պրոբլեմները իսկապես շատ լուրջ են»,- նշում է։

Աուդիտը, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի էլեկտրաան ցանցերում, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ մեծ հաշվով  խնդիրը  չի լուծելու, այն  ընթացիկ իրավիճակում  պարզապես լուծումներ գտնելու փորձ է, կարծում է։

Տնտեսական հարթությունից Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքրաող շարժումը դիտարկելով քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում,  Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Ընդդեմ իրավական կամայականության հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը  իր համերաշխությունն է հայտնում երիտասադական շարժմանը, որն առաջինը չէ, որ գալիս է կոնկրետ սոցիալական խնդրով. «Ոչ թալանին»  նախաձեռնությանը նախորդել էին հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարն ու պարտադիր կուտակային  կենսաթոշակային համակարգի դեմ  պայքարը, որն իրավական լուծում ստացավ:

«Սա գրագետ, ուսյալ խավ է, որի արժանապատվության խնդիրն է ծագում, երբ որ իշխանությունները, որոնք չեն կարողանում արդյունավետ կառավարել, գալիս  ու հրամայում են։ Դա վերին աստիճանի մարդկային ու սոցիալակն երևույթ է»,- նկատում է իրավապաշտպանը։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ շարժումը սոցիալական է, որը կարող է նաև քաղաքական դառնալ, եթե լուծումներ չտրվեն։ Արժանապատիվ ապագա ունեցող այս սերունդը, ըստ Մարդու իրավուքների առաջին պաշտպանի, ընդվզում է՝  հիմնական պահանջի շուրջ: «Եթե տեսել եք դեմքերը մեր այս նոր շարժման, դա արժանապատիվ ապագան է։ Այս սերունդը մեր ապագան է, այսօր ահա այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք անօգնական են, հասարակական զարգացումներն ավելի առաջ են ընթանում, իշխանություններն այլևս չեն կարողանում իրենց հին մեթոդներով կառավարեն մեր հասարակությանը»:Energi1

Back to top button