ԿարևորՔաղաքական

Էդ. Շարմազանով. Խնդիրը էներգետիկ կայուն, անվտանգ համակարգ ունենալու մեջ է

arminegevorgyan
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող «Ոչ թալանին» նախաձեռնությունն իր յոթօրյա պայքարից հետո նախ Ազատության հրապարակում, ապա Բաղրամյան պողոտայում այսօր Հայաստանի իշխանություններից ստացավ իր պահանջի պատասխանը։ ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, որ երկրի իշխանությունների համար չափազանց կարեւոր է էներգտիկ անվտանգության խնդիրը եւ խոսքը ոչ թե 7 դրամի մասին է, այլ հենց էներգետիկ անվտանգության։ Շարմազանովը նշել է, որ երեւէ մեկը թանկացման կողմնակից չէ, սակայն կայուն անվտանգ էներգետիկ համակարգը շատ կարեւոր է։ ՀՀԿ խոսնակը շեշտել է, որ խնդիրը չարաշահումները չեն եւ 7 դրամը օբյեկտիվ հաշվարկների արդյունք է։

ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանով

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button